Լեռնային Ղարաբաղի հակամարտության հիմքում ընկած է Արցախի ժողովրդի ինքնորոշման հարցը: Հայաստանը գործել է և շարունակում է գործել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչման տեսակետից՝ հայտարարել է ԱԳ նախարար Արա Այվազյանը՝ Սերգեյ Լավրովի հետ մամուլի ասուլիսում: Նա նշել է, որ Ղարաբաղյան հակամարտության երկարաժամկետ կարգավորումը պետք է ձեռք բերվի ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո բանակցությունների միջոցով: